ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՄԵՐ ԹԱՆԳԱՐԱՆ

Գեղանկարիչ — արձանագործ Երվանդ Քոչարի /1899 — 1979/ ստեղծագործական ժառանգությունը xx-րդ դարի Մոդեռն արվեստի ամենահետաքրքիր երևույթներից է:

1923- 36թթ. Փարիզում նա ստեղծեց արվեստ, որն իր անունը դասեց այն մեծերի շարքում, որոնցով պայմանավորված է եվրոպական Ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքը:
Քոչարը տարածական նկարչության /”Peinture dans l’espace”/ հիմնադիրն է. պլաստիկ — գեղարվեստական նոր արտահայտչաձև, որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ:

Եվրոպական արվեստաբանական միտքը Քոչարին համարում էր ժամանակակից արվեստի այն ռահվիրաններից մեկը, որոնք մի քանի տարում վերափոխեցին արդի գեղանկարչության մասին պատկերացումներն ու տակնուվրա արեցին աշխարհը…

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • 2012թ. ապրիլի 5-8-ը Մոնակոյի թագավորական ընտանիքի կողմից հովանավորվող, միջազգային արտ բիզնեսում բարձր վարկանիշ ունեցող «ArtMonaco-Expo»-ում Ե. Քոչարի 1927թ. ստեղծած տարածանկարն արժանացավ «Լավագույն ստեղծագործություն» գլխավոր մրցանակին, որպես 20-րդ դա...

  • Հայկական գրատպության 500-ամյա հոբելյանի առթիվ Ամստերդամում, Ամստերդամի Համալսարանի «Հատուկ հավաքածուների» ցուցասրահում 2012թ. հունիսի 12-ին բացվեց «Հայ Գրքի սփյուռքը» ցուցահանդեսը: Ցուցադրված են Ամստերդամի Համալսարանի «Հատուկ հավաքածուների» գրապահոցի...

  • «Թանգարանային գիշեր» միջոցառման ժամանակ Lokator ֆիրմայի հետ իրականացվեց  Երվանդ Քոչարի «Զվարթնոցի արծիվը» ուղեցույց –կոթողի վիրտուալ տուրի շնորհանդեսը: Թանգարանի սրահում  հետաքրքիր համադրություն էր ստացվել. մի կողմից  Քոչարի տարածանկարներն են, որոնք ...

  • Under the  performances of  “Van” folk ensemble wreaths and flowers were laid at Ervand  Kochar’s tomb. Dance  and  choir performances are continued  near the statue of  “David of Sasun”,  then,   in the  museum. Especia...