Ե. Քոչարի 1927թ. ստեղծած տարածանկարն արժանացավ «Լավագույն ստեղծագործություն» գլխավոր մրցանակին

8

Ե. Քոչարի 1927թ. ստեղծած տարածանկարն արժանացավ «Լավագույն ստեղծագործություն» գլխավոր մրցանակին

2012թ. ապրիլի 5-8-ը Մոնակոյի թագավորական ընտանիքի կողմից հովանավորվող, միջազգային արտ բիզնեսում բարձր վարկանիշ ունեցող «ArtMonaco-Expo»-ում Ե. Քոչարի 1927թ. ստեղծած տարածանկարն արժանացավ «Լավագույն ստեղծագործություն» գլխավոր մրցանակին, որպես 20-րդ դարի կերպարվեստի զարգացման վրա նշանակալի ազդեցություն ունեցող ստեղծագործություն:  Նախորդ տարիներին այս պատվին են արժանացել Պիկասոյի, Մագրիտի գործերը:

Քոչարի այս տարածական գլուխգործոցը շուրջ 70 տարի գտնվել է ֆրանսիացի հայտնի կոլեկցիոներ Պատրիս Տրիգանոյի հավաքածուում:

2011 թ. «Բարձր արվեստ» պատկերասրահը Ս. Գրիգորյանի ջանքերով  այս տարածանկարը Փարիզից հայրենիք բերեց՝ ստեղծելով այսօրվա, հիրավի պատմական ցուցադրանքի հնարավորությունը:

Թանգարանում  ցուցադրությունը կուղեկցվի տարածանկարը մեկնաբանող «Առաջին մեղսագործություն» տեսաֆիլով: Տեսաֆիլմը ստեղծվել է թանգարանի կողմից, ֆիզ.մաթ. գիտությունների թեկնածու Ա.Շահխաթունու՝ տարածանկարը  յուրովի մեկնաբանող  սցենարի հիման վրա:

Տևողությունը՝ 17 րոպե  /հայերեն և անգլերեն/

 

7 8 9 11 2