«Թանգարանային գիշեր» 2013 թ.

111222

«Թանգարանային գիշեր» 2013 թ.

«Թանգարանային գիշեր» միջոցառման ժամանակ Lokator ֆիրմայի հետ իրականացվեց  Երվանդ Քոչարի «Զվարթնոցի արծիվը» ուղեցույց –կոթողի վիրտուալ տուրի շնորհանդեսը:

Թանգարանի սրահում  հետաքրքիր համադրություն էր ստացվել. մի կողմից  Քոչարի տարածանկարներն են, որոնք XX դարի Ավանգարդ արվեստի բարձրագույն նվաճումներից են, մյուս կողմից  վիրտուալ 3D մոդելն  էր` որպես  XXI դարի հայ գիտատեխնիկական մտքի  մեծագույն նվաճում…

 

Մտադիր ենք շարունակել մեր համագործակցությունը Lokator ֆիրմայի հետ,  քանի որ ցանկանում ենք  ներկայացնել Քոչարի մյուս մոնումենտալ արձանները, ամենատարբեր հավաքածուներում գտնվող նրա քանդակները և իհարկե,  տարածանկարները…

Ժամանանակից թանգարանագիտությունն այսօր անհնար է պատկերացնել առանց նորագույն  տեխնոլոգիաների,որոնք օգնում են գրավիչ դարձնել թանգարանները, իսկ մեր պարագայում նաև փոքրիշատե  «ընդարձակել» թանգարանային  տարածքը,  որն ի դեպ անչափ փոքր է և չի պատշաճում այս հանճարեղ արվեստագետի   բազմանիստ ստեղծագործական ժառանգությունը ներկայացնելու համար…

 

«Զվարթնոցի արծիվը» տեղադրվել է 1955թ.Էջմիածնի խճուղու վրա, դեպի Զվարթնոցի տաճարը տանող ճանապարհի հատվածում:

Արծվի քանդակի հեղինակը Երվանդ Քոչարն է, իսկ պատվանդանի ճարտարապետը` Ռաֆայել Իսրաելյանը: