ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1899 Հունիսի 15 Թիֆլիսում, շուշեցի Սիմոն Քոչարյանի /1866–1933/ և Ֆեոկլա Մարտիրոսյանի /1873-1951/ ընտանիքում ծնվում է Երվանդ Քոչարյանը  /Քոչար/:
1907-1918 Սովորում է Ներսիսյան դպրոցում, միաժամանակ հաճախում  Գեղարվեստը խրախուսող Կովկասյան Ընկերության  նկարչական դպրոց / Շմերլինգի դպրոց/:

1929 «BONAPART» հրատարակչության սրահներում կազմակերպած «Ժամանակակից արվեստի համայնապատկեր» /,,Panorama de L`art contemporain,,/ միջազգային ցուցահանդեսում ներկայանում է «Տարածական նկարչություն» շարքի գործերով:
Սկսում է համագործակցել հայտնի մեկենաս, ժամանակակից արվեստի գիտակ, “L’Effort Moderne” պատկերասրահի տնօրեն, համանուն հանդեսի հրատարակիչ – խմբագիր Լեոնս Ռոզենբերգի հետ:

1937 Հոկտեմբերի 2-ին »Խորհրդային Հայաստան« օրաթերթում տպագրվում է  «Գեղարվեստի ֆրոնտից դուրս շպրտենք ժողովրդի թշնամիներին» հոդվածը. Քոչարը մեղադրվում է «հակախորհրդային քարոզչության և հակահեղափոխական գործունեության»  մեջ:
1959 Երևանի կայարանամերձ հրապարակում տեղադրվում է  «Սասունցի Դավիթ» ձիարձանը /կոփածո պղինձ/:

1975 Երևանում տեղադրվում է «Վարդան Մամիկոնյան» ձիարձանը  /կոփածո պղինձ/:

1984 Հունիսի 22-ին Երևանում բացվում է «Երվանդ Քոչար» թանգարանը:
1989 Փարիզում բացվում է Քոչարի ծննդյան  90-ամյակին նվիրված ցուցահանդես. կազմակերպիչներ՝ «Կ.ՊասմաՃյան» պատկերասրահ, «Երվանդ Քոչար» թանգարան:
1990-1991 Փարիզի Պոմպիդու կենտրոնում գտնվող Քոչարի «Տարածական
նկարը» /1934թ./ մասնակցում է Բարսելոնում ’’Fundaciց Joan Mirց i Olimpiada Cultural’’- ի կողմից կազմակերպված ‘‘Antiguitat/Modernitat en l’art del segle XX’’ցուցահանդեսին: Գլխավոր կազմակերպիչ` Gladys Fabre /Գլեդիս Ֆաբր/:

2009 Երևանում,  Ազգային ժողովի բակում տեղադրվում է Քոչարի «Բիբլիական Դավիթ» քանդակի հնգապատիկ մեծացված բրոնզաձույլ արձանը:
2010 Հունիսի 4-20-ը Երևանի Նկարչի տանը բացվում է Ե.  Քոչարի  ծննդյան  110-ամյակին նվիրված հոբելյանական  «Իմ հույսը ժամանակի վրա է» ցուցահանդես:
2011 Մատենադարանի նորակառույց մասնաշենքի նախասրահում տեղադրվում է  Ե. Քոչարի «Երևան — Էրեբունի» /1968թ./ տարածանկարի մեծացված  տարբերակը: