A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to access array offset on value of type null

Filename: core/MY_Controller.php

Line Number: 25

Backtrace:

File: /home/s/sevuninet/kochar.am/public_html/application/core/MY_Controller.php
Line: 25
Function: _error_handler

File: /home/s/sevuninet/kochar.am/public_html/application/controllers/About.php
Line: 7
Function: __construct

File: /home/s/sevuninet/kochar.am/public_html/index.php
Line: 315
Function: require_once

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to access array offset on value of type null

Filename: views/view_header.php

Line Number: 37

Backtrace:

File: /home/s/sevuninet/kochar.am/public_html/application/views/view_header.php
Line: 37
Function: _error_handler

File: /home/s/sevuninet/kochar.am/public_html/application/controllers/About.php
Line: 25
Function: view

File: /home/s/sevuninet/kochar.am/public_html/index.php
Line: 315
Function: require_once

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to access array offset on value of type null

Filename: views/view_header.php

Line Number: 38

Backtrace:

File: /home/s/sevuninet/kochar.am/public_html/application/views/view_header.php
Line: 38
Function: _error_handler

File: /home/s/sevuninet/kochar.am/public_html/application/controllers/About.php
Line: 25
Function: view

File: /home/s/sevuninet/kochar.am/public_html/index.php
Line: 315
Function: require_once

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to access array offset on value of type null

Filename: views/view_header.php

Line Number: 39

Backtrace:

File: /home/s/sevuninet/kochar.am/public_html/application/views/view_header.php
Line: 39
Function: _error_handler

File: /home/s/sevuninet/kochar.am/public_html/application/controllers/About.php
Line: 25
Function: view

File: /home/s/sevuninet/kochar.am/public_html/index.php
Line: 315
Function: require_once

Image
Երվանդ Քոչար

1899

1899

Հունիսի 15 Թիֆլիսում, շուշեցի Սիմոն Քոչարյանի /1866-1933/ և Ֆեոկլա Մարտիրոսյանի /1873-1951/ ընտանիքում ծնվում է երրորդ երեխան՝ արու զավակ Երվանդ Քոչարյանը /Քոչար/:

1909 - 1918

1909 - 1918

Հաճախում Գեղարվեստը խրախուսող Կովկասյան ընկերության նկարչության և քանդակի դպրոց /հայտնի է եղել որպես Օ. Շմերլինգի (1863-1938) դպրոց/: Սովորում է հայ մեծ նկարիչ Եղիշե Թադևոսյանի(1870-1936) դասարանում:

1918

1918

Չնայած տիրող հեղափոխական թոհուբոհին՝ քաղաքացիական կռիվներին, Կարո Հալաբյանի հետ ուղևորվում են դեպի Մոսկվա: Վլադիկավկազում հանդիպում են Վահան Տերյանին, որի հանձնարարականը դյուրացնում է հաղթահարել այդ արկածախնդիր ուղևորությունը:

1918-1919

1918-1919

Ուսանում է Մոսկվայի Երկրորդ Պետական Ազատ Գեղարվեստական Արվեստանոցներում Պ.Կոնչալովսկու դասարանում:

1919

1919

36 աշխատանքով մասնակցում է Վրաց նկարիչների ընկերության կազմակերպած Երկրորդ Աշնանային ցուցահանդեսին» /Թիֆլիս/:

1919-1921

1919-1921

Նկարչություն է դասավանդում Թիֆլիսի գիմնազիաներում:

1920

1920

Մասնակցում է Վրաց նկարիչների ընկերության կազմակերպած «Երրորդ Աշնանային» և «Малый» ցուցահանդեսներին/Թիֆլիս/:

1921

1921

Վրաստանի ԽՍՀ Ժողկոմը Քոչարյանին շնորհում է Պետական բարձրագույն գեղարվեստատեխնիկական արվեստանոցների գեղանկարչության պրոֆեսորի վկայական:

1922

1922

Ապրիլին ուղևորվում է արտասահման՝ Կոստանդնուպոլիս, ուր հունիսի 16-ին բացում է անհատական ցուցահանդես:

1922

1922

Նոյեմբերին ժամանում է Վենետիկ՝ Մխիթարյան միաբանություն: Բնակվում է Մ. Ռաֆայելյան վարժարանում, ստեղծում կարդինալ Լա Ֆոնտենի, հայր Կյուրեղյանի, բանաստեղծ E13Իսահակյանի, Ժ. Զաքարյանի դիմաքանդակները, ուսումնասիրում միաբանության հին հայկական մանրանկարչության հարուստ հավաքածուն: Այցելում է Պադուայի, Հռոմի, Ֆլորենցիայի թանգարանները:

1923

1923

Ամռանը Հաստատվում է Փարիզում: «Ապագա» թերթի խմբագրության «Societe des savantes» սրահում Արշակ Չոպանյանի աջակցությամբ բացվում է Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը: Ներկայացված աշխատանքները, ի թիվս այլոց, բարձր են գնահատում Էդգար Շահինը եվ Հակոբ Գյուրջյան

1924

1924

Մասնակցում է «Անկախականների սալոնի» /«Salon des Indépendants»/ 35-րդ ցուցահանդեսին «Հարություն» եվ «Փոխակերպում» E14կտավներով, որոնք իրենց վրա են բևեռում արվեստի նշանավոր քննադատների ուշադրությունը: Տարբեր ամսագրերում՝ «Revue du vrai et du beau»/«Ճշմարիտի և գեղեցիկի հանդես»/, «La Revue Moderne»/«Արդիական արվեստ»/ և այլն, լույս են տեսնում արվեստաբանական հոդվածներ:

1924

1924

«Տեսիլք. Քրիստոսը և Մագթաղինացին», «Բաքոս», «Աղջկա դիմանկար» աշխատանքներով մասնակցում է «Salond’Automne» /«Աշնանային սալոնի»/ ցուցահանդեսին: Քոչարի արվեստի մասին գրում են նշանավոր քննադատներ Կլեման Մորոն, Ռայմոն Սելինգը, Ժյուլ դը Սենթ Հիլլերը և այլք:

1925

1925

Հունվարին ամուսնանում է Վարդենիի հետ

1925

1925

Մասնակցում է ‘‘L’art d’Aujourd’hui’’ /«Ժամանակակից արվեստ»/ միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցում էին Պիկասոն, Արպը, Բրանկուզին, Դելոնեն, Լեժեն, Էռնստը, Գրիսը, Կլեեն,Լիպշիցը, Միրոն, Մոնդրիանը, Օզանֆանը և այլք: Այդուհետև Այդուհետև ստեղծագործությունները ստորագրում է՝ Քոչար:

1926

1926

«Salon des Indépendants» /«Անկախականների սալոնի»/ կազմակերպած ցուցահանդեսին մասնակցում է «Աղջկա դիմանկա», «Պտուղներով հուրին» կտավներով:

1926

1926

«Les Artistes d’Aujourd’hui» /«Այսօրվա արվեստագետները»/ հանդեսում տպագրվում է հայտնի քննադատ Անդրե Պասկալ-Լեվիի հիացական հոդվածը:

1926

1926

«La Sacre du Printemps» պատկերասրահում բացվում է 20 գեղանկար և 21 գրաֆիկ աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Կատալոգի հեղինակ՝ Վալդեմար Ժորժ: Ցուցահանդեսին արձագանքում «Revue du vrai et du beau», «Les Artistes d’Aujourd’hui», «La Revue Moderne» հանդեսները եվ պարբերականները:

1927

1927

Կերամիկական զարդա-կիրառական իրերի ''SAMARA” ֆաբրիկայում կատարում է ձևավորման աշխատանքներ:

1928

1928

«Salon des Indépendants» /«Անկախականների սալոնի»/ կազմակերպած 39-րդ ցուցահանդեսին մասնակցում է 2 գեղանկար-քանդակ ստեղծագործություններով : Հունվարին մամուլում տպագրվում են «Անկախականների սալոնի» ցուցահանդեսում Քոչարի քանդակ-գեղանկար աշխատանքների նկատմամբ դրսևորված վանդալիզմը դատապարտող արձագանքներ: Այդ գործերը «Տարածական նկարչության» առաջին մունետիկներն էին:

1928

1928

Փետրվարին Սորբոնում դոկտոր Ալենդին դասախոսություն է կարդում Քոչարի «նոր գեղանկարչության» մասին:

1928

1928

«Van Leer» պատկերասրահում բացվում է ,,Les Peintures dans l`espace de Kotchar,, /«Քոչարի տարածական նկարչությունը/ անհատական ցուցահանդեսը: Ներկայացված 15 գործերը առանձնանում էին պլաստիկ - գեղանկարչական նորագույն լուծումներով, ուր ներառված էր ժամանակը՝ որպես լրացուցիչ չորրորդ չափում: Կատալոգի հեղինակն էր Վոլդեմար Ժորժը:

1929

1929

«BONAPART» հրատարակչության սրահներում կազմակերպված ,,Panorama de l`art contemporain,, /«Ժամանակակից արվեստի համայնապատկեր» միջազգային ցուցահանդեսում Քոչարը ներկայացնում է «Տարածական նկարչություն» շարքի գործեր: Ցուցահանդեսին մասնակցում էին Պիկասոն, Բրաքը, Շագալը, Դելոնեն, Մատիսը, Միրոն, Պիկաբիան, Վլամինկը, և այլք:

1929

1929

Ծանոթանում է հայտնի մեկենաս, ժամանակակից արվեստի գիտակ՝ ”L’Effort Moderne” պատկերասրահի տնօրեն, ամենամսյա համանուն հանդեսի հրատարակիչ-խմբագիր Լեոնս Ռոզենբերգի հետ, որը հետագայում դառնում է Քոչարի տաղանդի երկրպագուն:

1930

1930

Հունվարին ամուսնանում է Մելինե Օհանյանի հետ

1930

1930

Լոնդոնում «The Leicester Galleries» պատկերասրահում բացվում է ,,Pictures by Fernand Leger, Gino Severini, Jean Metzinger, Jean Viollier also Paintings in space by Kotchar,, /«Լեժեի, Մեցենժեի, Սեվերինիի, Վիոլեի ստեղծագործությունների և Քոչարի «Տարածական նկարչությունը» ցուցահանդեսը:

1931

1931

«Ձիու գլուխ» ստեղծագործությամբ մասնակցում է «Ժամանակակից ֆրանսիական նկարներ» խորագրով ցուցահանդեսին «Վերածնունդ ընկերությունում» /The Renaissance Society/, Չիկագո / 5811 S. Ellis Avenue Չիկագո, IL Միացյալ Նահանգներ/ Կազմակերպիչ՝ Chester H. Johnson պատկերասրահ

1932

1932

Մասնակցում է Լեոնս Ռոզենբերգի պատկերասրահում կազմակերպված ,,Exposition d`oeuvres Cubites, Surrealistes et Abstraites, /«Կուբիստական, սյուրռեալիստական, աբստրակտ ստեղծագործությունների»/ ցուցահանդեսին, ուր ներկայացված էին Բրաքի, Մեցենժեի, դը Կիրիկոյի, Գրիսի, Պիկաբիայի, Կզակիի, Լեժեի, Էռնստի, Հերբինի և այլոց աշխատանքները:

1932

1932

«Ձիու գլուխ» ստեղծագործությամբ մասնակցում է «Ժամանակակից ֆրանսիական նկարչության հինգերորդ ամենամյա ցուցահանդեսը» խորագրով ցուցահանդեսին «Վերածնունդ ընկերությունում» /The Renaissance Society/, Չիկագո / 5811 S. Ellis Avenue Չիկագո, IL Միացյալ Նահանգներ/

1934

1934

«Galerie Vignon» պատկերասրահում բացվում է ,,Kotchar – Peintures, Sculptures, Dessingns ’’ /«Քոչարի գեղանկար, գրաֆիկ, քանդակ ստեղծագործությունները»/ անհատական ցուցահանդես, որին անդրադառնում են Մորիս Ռեյնալը, Մաքսիմիլլիան Գոթիեն, այլ քննադատներ:

Image
1898 թ.

Քոչարյանների ընտանիքը

Image
1898 թ.

Մայրը՝ Ֆեոկլան

Image
1920 թ.

Քրոջ՝ Մարգարիտայի հետ, Թիֆլիս

Image
1920 թ.

Երվանդ Քոչար

Image
1922 թ.

Կոստանդնուպոլիս մեկնելուց առաջ

Image
1925 թ.

Կնոջ՝ Վարդենիի հետ, Փարիզ

Image
1930 թ.

Քոչարը, Փարիզ

Image
1930 թ.

Մելինե Օհանյան-Քոչար, Փարիզ

Image
1930 ական թթ.

Կնոջ՝ Մելինեի հետ, Փարիզ

Image
1936 թ.

Երվանդ Քոչար, Երևան

Image
1950 ական թթ.

Երվանդ Քոչար

Image
1960 ական թթ.

Մ.Սարյանի հետ պատանի նկարիչների ցուցահանդեսում, Երևան

Image
1961 թ.

«Սայաթ-Նովայի» արձանի վրա աշխատելիս

Image
1960 ական թթ.

Արվեստանոցում, Ռ. Դավոյանի հետ, Երևան

Image
1960 ական թթ.

Արվեստանոցում, Երևան

Image
1962 թ.

Վահագն Դավթյանի հետ

Image
1963 թ.

Յ. Զարգարյանի, Մ. Պետրոսյանի և Մինասի հետ

Image

Ռ. Խաչատրյանի հետ

Image

Մինասի հետ

Image
1965 թ.

Աշխատելիս

Image
1965-66 թթ.

Երվանդ Քոչար, Երևան

Image

Մինասի և Ռ. Խաչատրյանի հետ

Image
1970-ական թթ.

Քրոջ՝ Ժենյայի հետ, Թիֆլիս

Image
1960 թ.

Վ. Սարոյանի հետ արվեստանոցում

Image
1967 թ.

Ներսիսյանցիների և Վազգեն Առաջինի հետ

Image
1965 թ.

«Վ. Մամիկոնյանի» արձանի վրա աշխատելիս

Image

«Վարդան Մամիկոնյանի» մակետի մոտ

Image
1960-ական թթ.

Վարդան Մամիկոնյան» արձանի շինհրապարակում, Երևան

Image

Արվեստանոցում

Image
1965 թ.

Որդու՝ Հայկազի հետ Եղեռնի հուշարձանի մոտ

Image
1967 թ.

Ռիգայում

Image
1968 թ.

Կնոջ՝ տիկին Մանիկի

Image
1967 թ.

«Երևան-Էրեբունի» տարածական նկարի վրա աշխատելիս

Image

«Սասունցի Դավթի» արձանի վրա աշխատելիս

Image

«Սասունցի Դավթի» ֆոնին

Image
1971 թ.

Մանիկի հետ

Image
1970-ական թթ.

Քաջազի հետ

Image
1970-ական թթ.

Ե. Քոչարը, Գ. Խաչատրյանը, Ս. Կնդեղցյանը, Ռ. Խաչատրյանը, Հ. Իգիթյանը, Մ. Ավետիսյանը և այլք

Image
1971 թ.

Գ. Հասրաթյանի հետ

Image

Ռ. Մամուլյան հետ, Երևան

Image
1975 թ.

«Վարդան Մամիկոնյան» արձանի բացման ժամանակ որդիների՝ Դավիթի, Հայկազի, Ռուբիկի հետ

Image
1958 թ.
Մանիկի և երկու  որդիների  հետ արվեստանոցում, Երևան 
Image
1976 թ.

Քոչարը տիկնոջ ՝ Մանիկի և հարսի՝ Լալայի  հետ

Image

Աշխատելիս

Image
1973 թ.

Անհատական ցուցահանդեսի բացման ժամանակ, Մոսկվա

Image
1974 թ.

Անհատական ցուցաահանդեսի բացման ժամանակ, Թիֆլիս

Image
1974 թ.

Բաքվում անհատական ցուցահանդեսում Մ. Մկրտչյանի, Հ. Իգիթյանի հետ

Image
1975 թ.

Լևոն Հախվերդյանի հետ Հովհաննես Նաղաշյանի «Փայտարվեստի» ցուցահանդեսում

Image
1971 թ.

Երևանում Ե.Քոչարի անհատական ցուցահանդեսի բացման ժամանակ

Image

«Գլխաքանդակի»  ֆոնին

Image

Թոռնուհու՝ Կարինեի հետ

Image

Երվանդ Քոչար

Image

«Պատերազմի արհավիրքի» ֆոնին

Image

Երվանդ Քոչար /Լուսանկարը՝ Գավուկի/

Image
1977 թ.

Հեռանալիս