ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման և պրոպագանդման կարևորագույն կենտրոն է:

Գեղանկարիչ — արձանագործ Երվանդ Քոչարի /1899 — 1979/ ստեղծագործական ժառանգությունը xx-րդ դարի Մոդեռն արվեստի ամենահետաքրքիր երևույթներից է:

 

1923- 36թթ. Փարիզում նա ստեղծեց արվեստ, որն իր անունը դասեց այն մեծերի շարքում, որոնցով պայմանավորված է եվրոպական Ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքը: Քոչարը տարածական նկարչության /”Peinture dans l’espace”/ հիմնադիրն է. պլաստիկ — գեղարվեստական նոր արտահայտչաձև, որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ: Եվրոպական արվեստաբանական միտքը Քոչարին համարում էր ժամանակակից արվեստի այն ռահվիրաններից մեկը, որոնք մի քանի տարում վերափոխեցին արդի գեղանկարչության մասին պատկերացումներն ու տակնուվրա արեցին աշխարհը…

 

Հայ արվեստագետը ցուցադրվել է ժամանակի խոշորագույն վարպետների` Պիկասոյի, Բրակի, Բրանկուզիի, Լեժեի, Կիրիկոյի և մյուսների կողքին: Նրանց, ինչպես նաև Դյուշանի, Միրոյի, Կանդինսկու, Մոհոլի — Նագիի, Դելոնեի հետ 1936թ. ստորագրել է Դիմանսիոնիզմի մանիֆեստը, որը ժամանակի նորագույն գեղագիտական սկզբունքների ազդարարն էր:

 

1936թ. Քոչարը ներգաղթեց ԽՍՀՄ. հետևեցին բանտ, ստեղծագործական մեկուսացում, ինչը անտարակույս ազդեց Քոչարի ստեղծագործական ընթացքի վրա, բայց այս դեպքում գործեց հակազդման օրենքը: Իր դերն ունեցավ նաև 50-60-ականների խրուշչովյան “ձնհալը”… Այդ ժամանակահատվածը Քոչարի երևանյան շրջանի հանճարեղ թռիչքների, արթնացած հույսերի և այդ հույսերի փլուզման ժամանկն էր:

 

Ե. Քոչարի թանգարանը հիմնադրվել է 1984թ. Մաէստրոյի արվեստանոցի հիման վրա: Արվեստանոցը զբաղեցնում է ներկայիս թանգարանի մի հատվածը. այդ տարածքը ոչ միայն աշխատանոց էր, այլև երկար տարիներ նկարչի բնակվելու միակ վայրը:

 

Մեծ գեղագետի ստեղծագործությունները ցուցադրվում են աշխարհի տարբեր թանգարաններում եվ անհատ կոլեկցիոներների մոտ, սակայն միայն այս թանգարանում կարելի է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել Երվանդ Քոչարի ինքնօրինակ արվեստի մասին. ներկայացված են «Թիֆլիսյան», «Փարիզյան», «Երևանյան» շրջանների գեղանկար, գրաֆիկ, քանդակ աշխատանքները և տարածական նկարներ:
Երվանդ Քոչարի թանգարանը հավաքչական աշխատանքից, պահպանությունից եվ գիտական ուսումնասիրությունից զատ կազմակերպում է դասախոսություններ, դիսպուտներ, հանդիպումներ:

 

Թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման և պրոպագանդման կարևորագույն կենտրոն է:

 

  Միջոցառումներ եւ ծառայություններ

  • Էքսկուրսիայի արժեքը՝ հայերեն (օտար լեզուներով )

    2000, 3000 amd
  • Ուղևորություններ դեպի՝ «Քոչարի քաղաքային հուշարձաններին»(ARM, RUS, ENGL, FR)

    *
  • Համերգներ

    *
  • Ֆիլմի ցուցադրություններ (ARM, ENGL, FR)

    *
  • Սեմինարներ `* Ինտերակտիվ ուսումնական ծրագրեր երեխաների համար * Ծննդյան օրերի նշում

    *
  • Առաջարկվում են՝ Քոչարի սիրած քաղցրավենիքները եւ խմիչքները

    *
  • Թանգարանային տարածքը կարող է տրամադրվել տարբեր միջոցառումների համար (կորպորատիվ երեկոներ, շնորհանդեսներ, մամուլի ասուլիսներ եւ այլն)

    *

* Թանգարանային միջոցառումների մասին տեղեկատվությունը հնարավոր է գտնել   թանգարանի ֆեյսբուկյան էջում

https://www.facebook.com/ErvandKocharMuseum/

 Առաջարկների համար,զանգահարել + 374  10 52 93  26;  +374 94 51 11 92