Author: admin

Սասունից Դավթի հուշարձանը  60 տարեկան է … Մեր խորին շնորհակալությւոնն ենք հայտնում Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման  Աբրահամյանին,  Էրեբունի վարչական շրջանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  բաժնի ղեկավար Նունե Միրոյանին և մյուս պատասխանատուներին միջոցառման կազմակերպման  ջերմ և հոգացավ աջակցության, ինչպես նաև  նաև բոլոր դպրոցների հիասքանչ սաներին՝ մասնակցության համար:  Միջոցառմանը...

2019թ. հոկտեմբերի 24-ին «ԳՐԱՆԴ ՀՈԹԵԼ ԵՐԵՎԱՆ» հյուրանոցի Ձմեռային այգում տեղի ունենացավ Հյուրանոցի № 329 համարի «KOCHAR ROOM» անվանակոչման պաշտոնական արարողությունը: «Մաէստրո Քոչարը հուշերի անդրադարձում» գրքի շնորհանդեսը. /Գիրքը կազմել և խմբագրել են Անատոլի Հովհաննիսյանը և Լալա Մարտիրոսյան – Քոչարը/: № 329 լյուքս  Համարը ձևավորված է Քոչարի ստեղծագործությունների վերատպություններով, և սենյակի...

Եվրոպական ժառանգության օրեր - 2019 համաեվրոպական ակցիան այս տարի անցկացվեց «Արվեստ և ժամանց» խորագրով: Երվանդ Քոչարի թանգարանի այցելուներն հնարավորություն ունեցան  մասնակցել «Նորահայտ Հուրիներ» ֆոտոսեսիային, բեմականացված լուսանկարահանումներին, հագնելով դիմակ կամ հատուկ զգեստներ՝ իրականացված Ե. Քոչարի «Էրեբունի – Երևան» տարածանկարում պատկերված Հուրիի և առասպելական արծվի կերպարների մոտիվներով և լուսանկարվելով բնօրինակ տարածանկարի...

Սեպտեմբերի 27-ին կայացավ «Քոչարի Կոմիտասը» ցուցահանդեսը, որը նվիրվում է Կոմիտասի ծննդյան 150-ամյակին: Ցուցադրությունը ուղեկցվեց ինտերակտիվ հնարքներով. Մաէստրո Քոչարը ներկայացրեց դիմանկարում պատկերված խորհրդանիշներն ու նկարի առանձնահատկությունները: Ներկայացվեցին նաև Քոչարի և Կոմիտասի առնչություններին վերաբերող եզակի փաստաթղթեր և լուսանկարներ :   ...

Հայսատանի ազգային պատկերասրահը Երվանդ Քոչարի թանգարանի հետ համատեղ ներկայացնումէ «Երվանդ Քոչար. սերունդների երկխոսություն» ցուցահանդեսը: Ցուցադրությունը ներառում է Քոչարի փարիզյան և երևանյան շրջանների գեղանկար, գրաֆիկ, քանդակաշխատանքներ, տարածանկարներ: Առավել ընդգրկուն ներկայացված է երևանյան շրջանը: Փարիզում Քոչարին լայն ճանաչում բերեցին Տարածանկարները, որոնցում նա փորձել է մեկտեղելտարածությունն ու ժամանակը` առաջարկելով քանդակագործության և...

Օգոստոսի 1-ին լրացավ է Երվանդ Քոչարի թանգարանի հիմնադիր տնօրեն, Քոչարի տիկնոջ՝ Մանիկ Մկրտչյան - Քոչարի ծննդյան 106-րդ տարեդարձը ...

Երևանի կոնյակի գործարանի տնօրինությունը աշխատակիցների համար նախաձեռնել էր հրաշալի էքսկուրսիոն տուր՝ Դեպի Երվանդ Քոչարի ոգու ասպետները. «Սասունցի Դավիթ», «Վարդան Մամիկոնյան», «Կիբեռնետիկայի մուսա» քանդակներ...

  2019թ. հունիսի 15-ին   Մաէստրո Երվանդ Քոչարի ծննդյան 120-րդ տարեդարձը նշվեց Ազնավուր կենտրոնում: Երեկոյի ընթացում տեղի ունեցավ «Մաէստրո Քոչարի ուղերձները» տեսաֆիլմի շնորհանդեսը(©ԵՔԹ-2019). Մեծ Արվեստագետի ուղերձներըներկայացվեցին նշանավոր քաղաքական և մշակութային գործիչների, մեր երկրում հավատարմագրված դեսպանների և Քոչարի արվեստի երկրպագուների ընթերցմամբ: Երեկոյի ընթացքում մեծադիր էկրանի վրա Ազնավուրի երգերի ներքո ցուցադրվում...

Հունիսի մեկին բացվեց Kochar ART Studio -ի սաների ցուցահանդեսը Երվանդ Քոչարի թանգարանում: Հիշեցնենք, որ 2017 թվականից թանգարանի հարկի տակ գործում է Kochar ART Studio-ն, որտեղ տարբեր տարիքի երեխաները ուսումնասիրում են արվեստի պատմություն, գծանկար, գունանկար և կոմպոզիցիա:   ...