ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1899-1922

1899 Հունիսի 15 Թիֆլիսում, շուշեցի Սիմոն Քոչարյանի /1866–1933/ և Ֆեոկլա Մարտիրոսյանի /1873-1951/ ընտանիքում ծնվում է Երվանդ Քոչարյանը /Քոչար/:

 

1909-1918 Սովորում է Ներսիսյան դպրոցում, միաժամանակ հաճախում  Գեղարվեստը խրախուսող Կովկասյան Ընկերության  նկարչական դպրոց /Շմերլինգի դպրոց/:

 

1918-1919 Ուսանում է Մոսկվայի Երկրորդ Պետական Ազատ Գեղարվեստական Արվեստանոցներում՝ Պ.Կոնչալովսկու դասարանում:

 

1919-1921 Նկարչություն է դասավանդում Թիֆլիսի գիմնազիաներում:

 

1919-1920 Մասնակցում է Վրաց նկարիչների ընկերության   կազմակերպած «Երկրորդ և Երրորդ Աշնանային» և «Малый круг» ցուցահանդեսներին /Թիֆլիս/:

 

1921 Ստանում է Պետական բարձրագույն գեղարվեստատեխնիկական արվեստանոցների գեղանկարչության պրոֆեսորի վկայական:

 

1922 Ապրիլին ուղևորվում է արտասահման՝ Կոստանդնուպոլիս, ուր հունիսի 14-ին բացում է անհատական ցուցահանդես:
Նոյեմբերին ժամանում է Վենետիկ՝ Մխիթարյան միաբանություն, դասավանդում Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, ստեղծում է կարդինալ Լաֆոնտենի, հայր Կյուրեղյանի, բանաստեղծ Իսահակյանի դիմաքանդակները, ուսումնասիրում միաբանության հին հայկական մանրանկարչության հարուստ հավաքածուն:

Այցելում է Պադուայի, Հռոմի, Ֆլորենցիայի թանգարանները: