ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1923-1936

1923 Ամռանը հաստատվում է Փարիզում:
«Ապագա» թերթի խմբագրության «Societe des savantes» սրահում բացվում է Փարիզում առաջին անհատական ցուցահանդեսը:

 

1924 Մասնակցում է «Անկախականների սալոնի« /«Salon des Independants»/ և «Աշնանային սալոնի» /«Salon d’Automne»/ ցուցահանդեսներին:
Ժամանակակից արվեստը լուսաբանող պարբերականներում նրա մասին տպագրվում են արվեստի երևելի քննդատների դրվատական հոդվածները:

 

1925 Հունվարին ամուսնանում է Վարդենիի հետ:

Մասնակցում է «Ժամանակակից արվեստ» /«L’art d’Aujourd’hui»/ միջազգային ցուցահանդեսին :

 

1926 Մասնակցում է «Անկախականների սալոնի» ցուցահանդեսին:
«Այսօրվա արվեստագետները»/«Les Artistes d’Aujourd’hui»/ հանդեսում տպագրվում է Անդրե Պասկալ-Լեվիի հիացական հոդվածը:
«La Sacre du Printemp» պատկերասրահում բացվում է Ե. Քոչարի գեղանկար և գրաֆիկ աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Կատալոգի առաջաբանի հեղինակ՝ Վ. Ժորժ :
Ցուցահանդեսին արձագանքում են «Revue du vrai et du beau», «Les Artistes d’Aujourd’hui», «La Revue Moderne» հանդեսները, այլ պարբերականներ:

 

1927 «SAMARA» կերամիկական  ֆաբրիկայում կատարում է ձևավորման աշխատանքներ:

 

1928 Աշնանը թոքախտից մահանում է կինը` Վարդենին:

«Van Leer» պատկերասրահում բացվում է «Քոչարի տարածական նկարչությունը» անհատական ցուցահանդեսը:

 

1929 K «BONAPART» հրատարակչության սրահներում կազմակերպած «Ժամանակակից արվեստի համայնապատկեր»/,,Panorama de L`art contemporain,,/ միջազգային ցուցահանդեսում ներկայանում է «Տարածական նկարչություն» շարքի գործերով:
Սկսում է համագործակցել հայտնի մեկենաս, ժամանակակից արվեստի գիտակ, «L’Effort Moderne» պատկերասրահի տնօրեն, համանուն հանդեսի հրատարակիչ – խմբագիր Լեոնս Ռոզենբերգի հետ: