ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1927-1979

1937 Հոկտեմբերի 2-ին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում տպագրվում է «Գեղարվեստի ֆրոնտից դուրս շպրտենք ժողովրդի թշնամիներին» հոդվածը. Քոչարը մեղադրվում է «հակախորհրդային քարոզչության և հակահեղափոխական գործունեության» մեջ:

 

1939 «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպի հազարամյակի տոնակատարության օրերին էպոսի ռուսերեն ակադեմիական հրատարակությունը լույ ս է տեսնում քոչարյան  նկարազարդումներով. խմբագիր և հրատարակիչ` Հովսեփ Օրբելի:  Ստեղծում է «Սասունցի   Դավիթ»  հուշարձանի առաջին տարբերակը,  որը 1941թ.` ձերբակալությանը  հաջորդած օրերին, բարբարոսաբար ոչնչացվում է:

 

1941 — 1943 Հունիսի 22-ին բանտարկվում է:

Բանտից ազատվում է 1943թ. օգոստոսին՝ Ներսիսյան դպրոցի ընկերներ՝ Կարո Հալաբյանի և Անաստաս Միկոյանի միջամտությամբ:

 

1946 Ամուսնանում է Մանիկ Մկրտչյանի հետ:

 

1955-1966 Փարիզում սկիզբ է առնում Քոչարին Ֆրանսիա հրավիրելու և նրա խորհրդային շրջանում ստեղծված աշխատանքների ցուցահանդեսներ կազմակերպելուն միտված շարժումը: Այդ նպատակով ֆրանսիական մշակույթի մի շարք ականավոր գործիչներ ստորագրում են հանրագիր` Petition:

Զվարթնոցի տաճար տանող ճանապարհին տեղադրվում է «Զվարթնոցի արծիվ» ուղենիշ — հուշակոթողը /բրոնզ/:

 

1959 Երևանի կայարանամերձ հրապարակում տեղադրվում է «Սասունցի Դավիթ» ձիարձանը /կոփածո պղինձ/:

 

1965 Հայրենիք վերադառնալուց 30 տարի հետո առաջին անգամ բացվում է Քոչարի անհատական ցուցահանդեսը:

 

1966 Petition–ի ստորագրահավաքից 11 տարի անց միայն Փարիզի «Percier» պատկերասրահում առանց հեղինակի ներկայության և նրա հետփարիզյան ստեղծագործությունների բացվում է «Kotchar et la peinture dans  l`espace» անհատական ցուցահանդեսը: Հրատարակվում  է Վոլդեմար Ժորժի «Քոչարը և տարածական գեղանկարչությունը» կատալոգը:

 

1969 Էջմիածնի կենտրոնական հրապարակում տեղադրվում է Կոմիտասի արձանը /կոփածո պղինձ/:

 

1971 Երևանում բացվում է երկրորդ անհատական ցուցահանդեսը:

 

1972 Լույս է տեսնում Հենրիկ Իգիթյանի «Երվանդ Քոչար» ալբոմը:

Երևանի Հաշվիչ մեքենաների ՀԳՀԻ-ի բակում տեղադրվում է «Կիբեռնետիկայի մուսա» քանդակը /կոփածո պղինձ/:

 

1973-1974 Արևելյան ժողովուրդների արվեստի թանգարանում բացվում է մոսկովյան անհատական ցուցահանդեսը:

 

1974 Արևելյան ժողովուրդների արվեստի թանգարանում բացվում է մոսկովյան անհատական ցուցահանդեսը:

 

1975 Երևանում տեղադրվում է «Վարդան Մամիկոնյան» ձիարձանը /կոփածո պղինձ/:

 

1976 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով շնորհվում է Խորհրդային Միության ժողովրդական նկարչի կոչում:

 

1978 Երևանում բացվում է գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդես:

 

1979 Հունվարի 22-ին վախճանվում է Երևանում: