ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1980-2007

1980 Հայաստանի Նկարչի տանը հունիսի 6-ին բացվում է Քոչարի ստեղծագործությունների ցուցահանդես:

 

1984 Հունիսի 22-ին Երևանում բացվում է «Երվանդ Քոչար» թանգարանը:

 

1989 Փարիզում բացվում է Քոչարի ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդես. կազմակերպիչներ՝ «Կ.ՊասմաՃյան» պատկերասրահ, «Երվանդ Քոչար» թանգարան:

 

1990-1991 Փարիզի Պոմպիդու կենտրոնում գտնվող Քոչարի «Տարածական նկարը« /1934թ./ մասնակցում է Բարսելոնում “Fundaciց Joan Mirց i Olimpiada Cultural”-ի կողմից կազմակերպված “Antiguitat/Modernitat en l’art del segle XX”ցուցահանդեսին: Գլխավոր կազմակերպիչ` Gladys Fabre /Գլեդիս Ֆաբր/:

 

1997 UNESCO-ն որոշում է ընդունում նշել Քոչարի 100-ամյա հոբելյանը իր հովանու տակ, նրա անունն արձանագրելով 1998-1999թթ. «Նշանավոր տարեթվեր» պատվո ցանկում:

 

1998-1999 Փարիզի Պոմպիդու կենտրոնում գտնվող Քոչարի «Տարածական նկարը» մասնակցում է ”Forjar el Espacio. La escultura forjada en el siglo XX” միջազգային շրջիկ ցուցահանդեսին /Մեծ կանարյան կղզիներ, Վալենսիա, Կալե/:
Եռալեզու կատալոգում Քոչարին նվիրված հոդված է տպագրում Քրիստիան Պերազոնը:

 

1999 Հրատարակվում է Արարատ Աղասյանի «Քոչարը» մենագրությունը /ռուս.լեզվով/:

 

2000 Հրատարակվում է Հ.Իգիթյանի «Երվանդ Քոչար» ալբոմը:

 

2003 Երևանում Նորարական-փորձարարական արվեստի կենտրոնի /ՆՓԱԿ/ առջև տեղադրվում է Քոչարի «20-րդ դարի Մելամաղձությունը» քանդակի քառապատիկ մեծացված բրոնզաձույլ արձանը:

 

2007 Հրատարակվում է Ե. Քոչար. «Ես և Դուք» գիրքը: