1919 Վրաց նկարիչների ընկերության կազմակերպած Երկրորդ աշնանային ցուցահանդես (Թիֆլիս)
1920 Վրաց նկարիչների ընկերության կազմակերպած Երրորդ աշնանային ցուցահանդես “Малый круг” (Թիֆլիս)
1922 Բերայի մատենադարանի սրահում բացվում է Քոչարի անհատական ցուցահանդեսը: Երիտասարդ նկարիչը Կոստանդնուպոլսում հաղորդակցվում, ուսումնասիրում է բյուզանդական արվեստը:
1923 «Ապագա» թերթի խմբագրության «Societe des savantes» սրահում Արշակ Չոպանյանի աջակցությամբ բացվում է Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը : Ներկայացված աշխատանքները, ի թիվս այլոց, բարձր են գնահատում Էդգար Շահինը եվ Հակոբ Գյուրջյանը:
1924 Մասնակցում է «Անկախականների սալոնի» /« Salon des Independants» /35-րդ ցուցահանդեսին «Հարություն» եվ «Փոխակերպում» կտավներով, որոնք իրենց վրա են բևե ռում արվեստի նշանավոր քննադատների ուշադրությունը: Տարբեր ամսագրերում՝ «Revue du vrai et du beau» /«Ճշմարիտի և գեղեցիկ հանդես»/, «La Revue Moderne» /«Արդիական արվեստ»/ և այլն, լույս են տեսնում արվեստաբանական հոդվածներ:
«Տեսիլք. Քրիստոսը և Մագթաղինացին», «Բաքոս», «Աղջկա դիմանկար» աշխատանքներով մասնակցում է «Salond’ Automne »/«Աշնանյին սալոնի/ ցուցահանդեսին»: Քոչարի արվեստի մասին գրում են նշանավոր քննադատներ` Կլեման Մորոն, Ռայմոն Սելինգը,Ժյուլ դը Սենթ Գիլլերը և այլոք:
1938_1939 Մասնակցում է Հայկական մշակույթի ցուցահանդեսին Մոսկվա, Լենինգրադ:
1956 Մոսկվայում հայ արվեստի ու գրականության երկրորդ տասնօրյակի օրերին մասնակցում է Հայստանի կերպարվեստի ցուցահանդեսին:
1965 Հայրենիք վերադառնալուց 30 տարի հետո առաջին անգամ բացվում է Քոչարի անհատական ցուցահանդեսը:
1980 Քոչարի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ Հայաստանի Նկարչի տանը բացվում է Քոչարի ստեղծագործությունների հետահայաց ցուցահանդես:
1989 Քոչարի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ Փարիզում «Կ. Պասմաճյան պատկերասրահում» բացվում է ցուցահանդես. Կազմակերպիչներ ՀՍՍՀ Կուլտուրային մինիստրություն, «Երվանդ Քոչարի թանգարան», «Կ. Պասմաճյան պատկերասրահ»:
1990 Փարիզի Պոմպիդու կենտրոնում գտնվող Քոչարի «Տարածական նկարը» մասնակցում է Բարսելոնում «Fundació Joan Miró i Olimpiada Cultural» -ի կողմից կազմակերպված « Antiguitat/Modernitat en l’art del segle XX » ցուցահանդեսին:
Գլխավոր կազմակերպիչ ՝ Gladys Fabre: