Ժ. Պոմպիդու կենտրոնի “Modernités Plurielles” ցուցահանդեսի արձագանքը

Afish

Ժ. Պոմպիդու կենտրոնի “Modernités Plurielles” ցուցահանդեսի արձագանքը

2013թ. հոկտեմբերի 22-ին Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանում. Պոմպիդու կենտրոնում բացվեց “Modernités Plurielles” /«Մոդեռնի բազմազանությունը»/ ցուցահանդեսը. նոր և ընդլայնված մեկնաբանությամբ ներկայացված էր 1905-1970թթ. համաշխարհային արվեստը: Այս ցուցահանդեսում ներառված էր նաև Ե.Քոչարի «Արևելուհիները» գեղանկարը, որը 1938 թ. ձեռք էր բերվել Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանի կողմից:

Փարիզյան ցուցադրությունում ընդգրկված էին 47 երկրների 1000 արվեստագետներ. այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Պիկասսոն, Լեժեն, Միրոն, Կանդինսկին, Պիկաբիան, Մասոնը, Տատլինը, Մալևիչը և ժամանակի այլ հսկաներ: Ներկայացված էին գեղանկար, գրաֆիկ,  քանդակ ստեղծագործություններ, լուսանկարչական, դիզայնի, ճարտարապետական հորինվածքներ:

Ցուցահանդեսին փակ բացմանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան պրն. Վ. Չիտեջյանը, մշակութային հարցերի պատասխանատու պրն. Վ.  Վահրամյանը,               Ե. Քոչարի թանգարանի տնօրինությունը:

Մատիսի, Պիկասոյի, Ման Ռեյի և այլ հանրաճանաչ նկարիչների ստեղծագործությունների շարքում Քոչարի «Արևելուհիները» ևս ընդգրկված էր “Modernités Plurielles” ցուցահանդեսի «Մոդեռն օդալիսկներ» կոչվող սրահի ցուցադրությունում, որի արձագանքը և փորձել ենք ստանալ այսօր:

Հրապուրված արևելուհիների հմայքով՝ Քոչարը սեղծեց կանացի կերպարների սքանչելի շարք: Դրանք այսօր արտասահմանյան մասնավոր հավաքածուներում են:

«Քոչարի արևելուհիները» ցուցահանդեսում ներկայացվում են այդ ստեղծագործությունների բարձրարժեք վերատպությունները: Ցուցադրությունն ուղեկցվում է մեկնաբանող տեքստերով և տեսաֆիլմով:

 

2 3 4 6