Image
Երվանդ Քոչար
Image

Քոչարի մոնումենտալ քանդակները»

«Մահի իմացյալի սլացքը» ,
«Մելանխոլիա»,
«Կիբեռնետիկայի մուսա»
Քանդակների առանձին ներկայացում

Դասախոսություն սլայդ-շոուի ցուցադրմամբ, որի ընթացքում ներկայացվում է Երվանդ Քոչարի հեղինակած նշանավոր քանդակների շարքը /15 ստեղծագործություն/, դրանց ստեղծման պատմությունը, առանձնահատկությունները, բացառիկությունը, նշանակությունը, դրանցում ներառված արվեստագետի պատգամները սերունդներին:

Ցուցադրվում է.
«Մելանխոլիա», «Կիբեռնետիկայի մուսա», «Մահի իմացյալի սլացքը» տեսաֆիլմերը /դրանցից որևէ մեկը՝ կախված մասնակիցների տարիքային խմբից/, որոնցում ներկայացված են Քոչարյան 3 մոնումենտալ քանդակները՝ ազդեցիկ և կարևորագույն հատկանիշների բացահայտմամբ:
Կարող է ներկայացվել նաև «Մահի իմացյալի սլացքը» վիրտուալ ցուցահանդեսը, որը նվիրված է Երվանդ Քոչարի՝ Վարդան Մամիկոնյանի կերպարի ստեղծագործական անդրադարձներին:

Ինտերակտիվ մաս.
Վիկտորինայի միջոցով բացահայտվում են երեխաների ընկալումները, տպավորությունները:

Ծրագրի ավարտին երեխաների բաժանվում են քոչարյան քանդակների պատկերներով թանգարանի կողմից ստեղծված հուշանվերներ:

Մասնակիցների թիվ՝  մինչև 20 հոգի

Արժեք՝ 1000 դր.