Image
Երվանդ Քոչար
Image
2018-06-22 - 2018-06-22

Քոչար. X Մուսան

Երվանդ Քոչարի թանգարանը Արվեստի զարգացման աջակցում ՀԿ-ն հետ համագործակցությամբ հրավիրում է համերգ- միջոցառման Ե. Քոչարի «Կիբեռնետիկայի մուսան» քանդակի մոտ: Միջոցառումն ընդգրկված էր Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ծրագրի շրջանակում, սակայն հետաձգվել էր երկրում տիրող հեղափոխական ալիքի կապակցությամբ:

Սա նաև Kochar Sculptures Fest շարքի հերթական միջոցառումն է, երբ քոչարյան քանդակների մոտ, յուրաքանչյուրին համապատասխան հետաքրքիր ծրագրով փորձում ենք մեկ անգամ ևս հանրությանը իրազեկել այս կամ այն քանդակի ստեղծման պատմությանը, դրանցում թաքնված սիմվոլ – գաղտնիքներին, քոչարյան ուղերձներին, որոնք առանձնահատուկ և լրացուցիչ հմայք են հաղորդում արձաններին և յուրատեսակ բավականություն կամ հաճույք պարգևում մեզ, երբ մենք ևս դառնում ենք այդ՝ թվում է, սակրալ ինֆորմացիայի կրողները:

Ծրագրում նախատեսված է համերգ՝ MHHOG ռոկ խմբի մասնակցությամբ, «Քոչարի Կիբերնետիկայի մուսան» տեսաֆիլմի ցուցադրություն՝ հայերեն և ֆրանսերեն լեզուներով, Կիբերնետիկայի մուսայով ձևավորված «Ոսկեվազ» գինիների նոր տեսականու համտես, քոչարյան ստեղծագործությունների մոտիվներով նոր հուշանվերների ցուցահանդես: