Image
Երվանդ Քոչար
Image
2019-05-31 - 2019-06-12

Քոչար. փարիզյան դպրոց. արդի հայացք

Նա մարտահրավեր նետեց ժամանակին ու հաղթեց: Չափեց անչափելին ու տեղավորեց տարածության մեջ՝ դարձնելով ժամանակը լրացուցիչ չափում: Երվանդ Քոչար՝ արվեստագետ, որի արվեստն ավանգարդ է բոլոր ժամանակներում:

Ո՞վ էր Քոչարը, ինչպիսի՞ն էր նրա արվեստը, ովքե՞ր էին նրա հանճարեղ ընկերները, ինչպիսի՞ն էր նրանց ժամանակը. հարցերի պատասխանները փորձել են գտնել «Այբ» դպրոցի նկարչության խմբի աշակերտները՝ արդի հայացքով դիտարկելով Քոչարի ստեղծագործության փարիզյան շրջանը:

Աշակերտների ներկայացրած 28 աշխատանքները ոգեշնչված են Քոչարի և նրա ընկերների` 20-րդ դարի խոշորագույն վարպետների՝ Պիկասոյի, Բրակի, Լեժեի, Կիրիկոյի և այլոց ստեղծագործություններով:

20-րդ դարասկզբի նորագույն արվեստն ու դրա նշանավոր ներկայացուցիչներին «Այբ»-ի աշակերտները բացահայտել են ամբողջ կիսամյակի ընթացքում: Քոչարին ու նրա ժամանակի ավանգարդին նվիրված կրթական ծրագիրն «Այբ» դպրոցն իրականացրել է Երվանդ Քոչարի թանգարանի հետ:

Սիրով հրավիրում ենք տարածության ու ժամանակի միջով ավանգարդ ճանապարհորդության՝ «Այբ»-ի աշակերտների ուղեկցությամբ: