Ընթացիկ միջոցառումներ
«Քոչարյան գծի մոգական փոխհատումները» ցուցադրությունը նվիրված է Մաէստրո Քոչարի փարիզյան շրջանի գրաֆիկ ստեղծագործություններին, որոնք ստեղծված են ձեռքի ազատ, սահուն, անընդհատ շարժումով, առանց նախնական ուրվանկարի, սեղմման տեխնիկայով:
Ցուցադրված են նաև քոչարյան սեղմումով գործերի յուրօրինակ լուսային ինստալյացիաներ, որոնք ստեղծել է Աշոտ Մարաբյանը: Հնարավորինս հարազատ մնալով քոչարյան սկզբնաղբյուրին, միևնույն ժամանակ փորձ է արված էսթետիկ նոր եղանակներով ներկայացնել սեղմումով գործերը:
Ցուցադրությունն ուղեկցվում է անիմացիաներով (հեղ.՝ Նարեկ Նազարյան), տեսաֆիլմերով և երաժշտությամբ...
Սիրով հրավիրում ենք հայտնվել Երվանդ Քոչարի անսպառ երևակայությունից ծնված գծերի և հարթությունների համադրումների այդ անկրկնելի աշխարհում...
Ցուցահանդեսը կգործի հունիսի 15-ից հուլիսի 15-ը, ժամը՝ 18.00-20.00: Մուտքը՝ 800 դրամ և միայն նախապես գրանցմամբ.