Image
Երվանդ Քոչար
Image
2021-10-22 - 2021-10-22

Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը

Կարևորելով արվեստի զորությունը և դերակատարումը ազգապահպանման գործում, և գիտակցելով, որ ազգապահպանումը կարող է իրականանալ միայն ազգային ինքնության արժեքների միջսերնդական փոխանցման միջոցով, Երվանդ Քոչարի թանգարանը նախաձեռնել է «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» ցուցահանդեսը:

1939թ, երբ նշվում էր մեր էպոսի պայմանական 1000-ամյա հոբելյանը, Քոչարը ստեղծում է «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների շարքը: Նկարազարդումների բնօրինակները տրամադրել է Ազգային պատկերասրահը, ինչի շնորհիվ էլ հնարավոր դարձավ այս ցուցադրության կազմակերպումը:

Երվանդ Քոչարի թանգարանն անցել է ցուցադրությունների կազմակերպման հայեցակարգային նորատիպ, կոնցեպտուալ ֆորմատի, որն այսօր տարածվում է ողջ աշխարհում: Այս ցուցադրությունը ոչ միայն ներկայացնելու է քոչարյան նկարազարդումները, այլև նորարարական լուծումների, ինքնատիպ գաղափարների կիրառմամբ թանգարանում փորձել ենք ստանալ էպոսյան առասպելական միջավայրը, և փոխանցել այն հիմնական ազդակները, որոնցից ներշնչվելով է Քոչարը ստեղծել իր գրաֆիկական էջերը…

Ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենա նաև «Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ և ժամանցային բջջային հավելվածի շնորհանդեսը։ Հավելվածը ստեղծել է «Սասնա տուն» հասարակական կազմակերպությունը։ Հավելվածը տարածում է ստացել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, ստեղծվել է նաև հավելվածի անգլերեն տարբերակը։ Ծրագիրը հովանավորվել է ԿԳՄՍ նախարարության կողմից։

Ցուցահանդեսի համակարգողն է @AshotMarabyan-ը, վիդեոմոնտաժը՝ Արման Վարդանյանի