Ներկայացվում է Թանգարանի նորությունները
Ապրիլի 16-ին իրականություն դարձավ «Արվեստն ապագայի քաղաքում» նախագիծը՝ նվիրված Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյա հոբելյանին: Նախագիծն իրագործվել է Հայաստանում Իտալիայի դեսպանատան, Երևանի քաղաքապետարանի և գործարար Վ. Գրիգորյանի հովանավորությամբ ու աջակցությամբ:
Կազմակերպիչներն են ՍԻԹԻ ՕՖ ԴԸ ՖՅՈՒՉԸՐ Երևան սթրիթ Արտ-Ֆեստ-ի հիմնադիր Դավիթ Խաչատրյանը և Երվանդ Քոչարի թանգարանը:
Երևանի Ա. Պուշկինի փ. 62 հասցեում գտնվող բարձրահարկ շենքի կողային ճակատին ArtMural ոճով վերապատկերվել է Երվանդ Քոչարի «Ընդվզում» /1930թ./ ստեղծագործությունը :
Մուրալն իրականացրել է միջազգային ճանաչում ունեցող իտալացի հրավիրյալ նկարիչ –ճարտարապետ Ֆաբիո Մարիա Ֆեդելեն:
Պատին ամրացված մետաղյա վահանակի վրա պատկերված QR կոդի օգնությամբ անցորդը կարող է ներբեռնել Երվանդ Քոչարի ստեղծագործության անիմացիոն անոտացիոն ֆիլմը հայերեն կամ իտալերեն լեզուներով և ոչ միայն հիանալ նկարի ազդեցությամբ, այլև տեղեկանալ նկարում պարփակված գաղտնիքներին և քոչարյան գաղափարներին: