Ներկայացվում է Թանգարանի նորությունները
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել թանգարանի էլեկտրոնային հասցեին ([email protected]), մինչև օգոստոսի 31-ը:
Հայտը ներկայացնող անձը պետք է ունենա տվյալ առարկայի փորձագիտական եզրակացությունը՝ համաձայն պետական գնման չափորոշիչների, լուսանկարը, առարկայի տվյալները, առարկային գնման համար առաջարկվող արժեքը, առարկայի սեփականատիրոջ համաձայնությունը:
Ներկայացված հայտերը կուսումնասիրվեն թանգարանի կողմից թանգարանի ֆոնդային գնահատող հանձնաժողովի նիստում՝ առարկայի՝ թանգարանի ֆոնդի բնույթին, համապատասխանությունը հաստատելու համար: Հանձնաժողովի կողմից հայտը հավանության արժանանալու կամ մերժման դեպքում թանգարանի կողմից տեղեկացվում է դիմումատուին: